Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Քննարկվեց Ամուլսարի խնդիրը, դիրքորոշման փոփոխություն չկա

Քննարկվեց Ամուլսարի խնդիրը, դիրքորոշման փոփոխություն չկա
08.10.2019 | 12:43

«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկման ձևաչափը ազատ էր, ամենատարբեր հարցեր են քննարկել:


«Քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները, ինչ հայեցակարգ ենք ուզում տեսնել և ինչպես մշակել: Խոսքը համապարփակ ռեֆորմների մասին է, անհրաժեշտություն կա, որ ոստիկանության համակարգում իրականացվեն որոշակի բարեփոխումներ` սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև ամենատեխնիկական հատվածը»,-ասաց նա:


Լիլիթ Մակունցը նշեց, որ խոսվել է նաև Ամուլսարի հանքի շահագործման մասին և վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում են ընթանալ: «Չկա ընդհանրապես հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված, խնդիրը դրված է օբյեկտիվ կերպով հասնել ճիշտ ճանապարհին»,-ասաց նա: Հարցին, թե վարչապետը գոհ էր խմբակցության աշխատանքից, նա ասաց` կարծես, այո:

Դիտվել է՝ 6301

Մեկնաբանություններ